Հայերեն   English   Русский  

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է


  
դիտումներ: 553

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է։ Սա ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցների խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ։

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) սոցիալ-առողջապահական ուղղության շրջանակներում մատուցվող ծառայություններից տարեկան կտրվածքով օգտվում է մոտ 800 առավել խոցելի տարեց։ Աջակցությունը տրամադրվում է կամավորների օգնությամբ։

Ծառայություններն ընդգրկում են․ տնային խնամք, սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրում, սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինտեգրում։

Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին

120 միայնակ փախստական տարեց

Ծրագիրն իրականացվում է Երևանի 3 հանրակացարաններում (Արցախի 4/10,10/1, Շիրակի 2Ա/7, Նոր Նորք` Մոլդովական 29/1), ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Քոլեջի և Աբովյանի 1 հանրակացարաններում (Հատիսի 4-րդ նրբ.):Կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են շահառու տարեցներին, օգնում են տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Ամիսը մեկ անգամ տարեցներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաների փաթեթներ: Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում:

Բարեգործական ճաշարան Մասիս քաղաքում

85 անապահով տարեց

Հայկական Կարմիր խաչի բարեգործական ճաշարանը միայնակ անապահով տարեցներին տրամադրում է բարձր կալորիականությամբ սնունդ:

Համայնքային ինտեգրացված տնային խնամք և ակտիվ երկարակեցություն

120 անկողնային միայնակ անապահով տարեց

Ծրագիրն ուղղված է տարեցների, հաշմանդամների և քրոնիկ հիվանդների խնդիրներին՝ տնային խնամքի ինտեգրացված համակարգի և համայնքներում իրականացվող աշխատանքի ներդրմամբ: Թիրախային մարզերն են Շիրակը և Լոռին:

Նպատակն է՝ բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց և հաշմանդամների կյանքի որակը` ինտեգրացված առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավման միջոցով:

Սնունդ միայնակ տարեցներին

210 միայնակ տարեց

Սևանում, Եղեգնաձորում և Աշտարակում 210 տարեց ամեն ամիս սննդի փաթեթ է ստանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից։

ՀԿԽԸՍյունիքիմարզայինմասնաճյուղը՝ «ԴանդիփրեշրսմեթալսԿապան» ընկերությանաջակցությամբիրականացնումէ «Գթություն» ծրագիրը, որիշրջանակներում 200 միայնակտարեցտարինմեկստանումենսննդիևհիգիենիկպարագաներիփաթեթներևդեղահաբեր։Անկողնայինմիայնակտարեցներըծանրոցներըստանումենտարիներկուանգամ, իսկկամավորներընրանցբոլորիկողքինենլինումամբողջտարին՝նշելովԱմանորը, Զատիկը, ծննդյանօրերը, օգնելով կենցաղային գործերում և առօրյա հոգսերում։

2018թ․ ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղը սննդամթերք և դեղորայք է տրամադրել 24 միայնակտարեցների` խանութներում և սրճարաններում տեղադրված նվիրատվության արկղերով հանգանակված միջոցներով:

Կամավորական նախաձեռնություններ

Բերդում ՀԿԽԸ կամավորները պարբերաբար սոցիալական ծանր պայմաններում ապրող միայնակ տարեցներին տրամադրում են վարսավիրական ծառայություններ:

Դիլիջանի UWC միջազգային դպրոցի ՀԿԽԸ կամավորները իրականացրել են մի շարք կամավորական միջոցառումներ, որոնց շրջանակներում միայնակ տարեցները ստացել են կամավորների կողմից հավաքած վառելափայտ, սնունդ և դեղորայք՝ բարեգործական համերգից ստացված հասույթի շնորհիվ։

Նշված ծրագրերն իրագործվում են Շվեյցարական, Մոնակոյի, Ավստրիական, Իտալական Կարմիր խաչերի, Եվրամիության ՄԱԴԱԴ ֆոնդի, տեղական կառավարման մարմինների և կազմակերպությունների, անհատների աջակցությամբ։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում էՇարժմանհիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 99 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: