Հայերեն   English   Русский  

Հակառուսական պատժամիջոցների խստացման անհրաժեշտություն չկա. Միլոշ Զեման


  
դիտումներ: 454

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հակառուսական պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտություն չկա: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը լեհական ParlamentskeListy լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում: Գրում է Russain.rt.com-ը:

“Իմ կարծիքով` եթե Ուկրաինայում հրադադար է հաստատվել, որը գլխավորապես պահպանվում է, այս տարվա հունիս ամսին ավարտվող հակառուսական պատժամիջոցները խստացնելու համար դրդապատճառներ չկան: Իսկ այդ պատժամիջոցները թուլացնելու որոշումն արդեն Եվրոպական Միության բոլոր անդամ երկրների կողմից պետք է կայացվի”, - հայտարարել է չեխ նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: