Հայերեն   English   Русский  

Սորոսականների հակառուսական ակցիան կայացել է ՀՀ վարչապետի գիտությամբ ու թույլտվությամբ


  
դիտումներ: 160

«ՎԵՏՕ» շարժման մասնակից Աննա Հակոբյանը հարց է ուղղել՝ ինչպես է ստացվել, որ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մեկնարկին, հակառուսական ակցիա է տեղի ունեցել Բաղրամյան 26-ում, մինչդեռ ավելի վաղ ոստիկանությունն իրենց արգելել էր մեկ այլ ակցիայի շրջանակում երթով գնալ այնտեղ։

«Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ պարզել, թե ինչպես ստացվեց, որ մեզ՝ Սորոսի վաստակների դեմ ակցիայի մասնակիցներիս, ՀՀ ոստիկանությունն արգելեց երթով բարձրանալ Բաղրամյան 26՝ հայտարարելով, որ ճանապարհները փակ են, այդ թվում՝ հետիոտների համար, իսկ Սորոսի վաստաների հակառուսական ակցիան՝ սորոսական «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Նինա Կարապետյանցի գլխավորությամբ, ով նաև «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբակի փաստաբանն է, կայացավ Բաղրամյան 26-ի դիմաց՝ ոստիկանների լռության ներքո:

Արդյո՞ք սա բավարար հիմք չէ՝ պնդելու, որ սորոսականների հակառուսական ակցիան կայացել է ՀՀ վարչապետի գիտությամբ ու թույլտվությամբ:

Իմ գնահատմամբ՝ բավարար է»,– «Ֆեյսբուքում» գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը եւ Հելսինկյան ասամբլեայի Երեւանի գրասենյակի ղեկավար Նատալյա Մարտիրոսյանը Բաղրամյան 26-ի դիմաց ակցիա են սկսել՝ պահանջելով ազատ արձակել Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում գտնվող քաղաքական բանտարկյալներին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: