Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է Ողջաբերդի սողանքային գոտու սեյսմիկ ռիսկերի գնահատման փուլը


  
դիտումներ: 171

Վերջերս Կոտայքի մարզպետարանում տեղի էր ունեցել Ողջաբերդ համայնքի սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատող միջկառավարական աշխատանքային խմբի առաջին նիստը:

Աշխատանքային խմբում ներգրավված էին Կոտայքի մարզպետարանը, ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարությունն ու ՀՀ Քաղաքաշինության Պետական Կոմիտեն:

Հարցին հնարավորինս օբյեկտիվ լուծում տալու նպատակով որոշում էր կայացվել ԱԻՆ- ի կողմից Ողջաբերդ համայնքում իրականացնել շենքերի և շինությունների վթարայնության ամբողջական և համալիր գնահատում և սահմանված կարգով հաջորդաբար ֆինանսական աջակցություն տրամադրել սողանքների հետևանքով վնասներ կրած և սողանքներից տուժած բնակիչներին:

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Աբովյանի Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչությունում անցկացրեց Ողջաբերդի սողանքային գոտու սեյսմիկ ռիսկերի գնահատման փուլի մեկնարկին վերաբերող խորհրդակցություն:

Խորհրդակցությանը ներկա էին ներկայացուցիչներ Կոտայքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունից, ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի պաշտոնակատար Սոս Մարգարյանը, ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանը և Ողջաբերդ համայնքի ղեկավար Նորիկ Սարգսյանը:

Ողջաբերդի սողանքային գոտու սեյսմիկ ռիսկերի գնահատման փուլի ավարտից հետո մասնագետներն արդեն ներկայացնելու են այն բնակիչների ցանկը, որոնք՝ ելնելով իրենց բնակելի տարածքի վթարայնության աստիճանից, սոցիալական վիճակից, առաջին փուլում ՀՀ Կառավարությունից կստանան սահմանված ֆինանսական աջակցություն:

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը խնդրի լուծման փաթեթով էր վերջերս այցելել Ողջաբերդ: Նա հանդիպել էր բնակիչներին և վերջիններիս հետ քննարկել սողանքային գոտու խնդիրը: Մարզպետը ողջաբերդցիներին հայտնել էր, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: