Հայերեն   English   Русский  

Չենք մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը. Ծառուկյան


  
դիտումներ: 765

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իրենք կուսակցության ներսում քննարկել են իշխող Իմ քայլը խմբակցության ներկայացրած նախագաիծը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով բարձրագույն դատարան դիմելու վերաբերյալ և որոշել են չմասնակցել այդ նախագծի քվեարկությանը:

«Խմբակցությունով հավաքվել ենք, քննարկել ենք, ահագին ժամանակ այդ հարցի շուրջ խոսում ենք: Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ԱԺ-ում մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել, որ չի համապատասխանում այդ պաշտոնին:

Այսօր նայելով հիմնական դրույթները, թղթերը, որ կա ժամկետների խախտումներ, մենք չենք ուզում, որ մի բանը, որը իրավաբանորեն ապացուցված չէ, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ կան, հիմնավորումները շատ թույլ են: Բացի դա, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ-ն չի որոշում, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, լինի ՍԴ նախագահ, թե ոչ: Որոշողը Սահմանադրական դատարանն է: Դրա համար որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,-հայտարարեց Ծառուկյանը:

Հարցին, թե իրենք Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ են, Ծառուկյանը պատասխանեց. «Մենք ոչ մի բան չենք տեսնում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: