Հայերեն   English   Русский  

ՊՆ-ում հերքել են «դիվերսիայի» մասին ադրբեջանական կողմի տեղեկությունը


  
դիտումներ: 98

ՀՀ Պաշտպանության նախարարությունում հերքել են «դիվերսիայի» մասին ադրբեջանական կողմի տեղեկությունը։

Մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տեղեկությունը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը դա ապատեղեկատվություն է անվանել։

«Տեղեկությունում հիշատակումը, թե «Ադրբեջանի սահմանապահ մարտական դիրքերը բազմիցս գնդակոծվել են Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից, մեծ տրամաչափի զենքից, այս «տեղեկության» անհեթեթության հավելյալ ապացույցն են»,- նկատել է Հովհաննիսյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: