Հայերեն   English   Русский  

Նարեկ Աբգարյան. «Այս հաղթանակով ամերիկյան բռնցքամարտ մտնելու հարցը լուծեցի»


  
դիտումներ: 1371

Սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Նարեկ Աբգարյանն ոժերը չափեց մեքսիկացի Խուան Կանտուի հետ:


6-ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը պայքարն ավարտեց ժամանակից շուտ` տոնելով 13-րդ անընդմեջ հաղթանակը:
Անկախի հետ զրույցում Նարեկը կիսվում է տպավորություններով, խոսում եկրպագուների աջակցության և ամերիկյան ռինգում տոնած առաջին հաղթանակի կարևորության մասին:


-Շնորհավորում ենք ամերիկյան բռնցքամարտ հաղթական մուտքի կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:


-Շնորհակալ եմ: Մենամարտի նախապատրաստական շրջանը մի փոքր տարբերվեց: Մեկնեցի ԱՄՆ անորոշ, ինչպես-որ կստացվի կարգավիճակով: Ուրախ եմ, որ ամեն բան լավ ստացվեց, գիտեի, որ լավ բռնցքամարտ եմ ցույց տալիս, վստահ էի, որ կհավանեն իմ ոճը: Այդ նպատակով էլ գնացել էի , թեև սկազբնական շրջանում մենակ էի ու առանց մենեջերի: Երբ մուտք գործեցի Wild Card GyM` Ֆրեդի Ռոուչի մոտ, այդ օրվանից սկսած ավելի մեծացավ

Նարեկ Աբգարյան 2019

ոգևորվածությունս: Մեր մենեջեր Արամ Դավթյանի հետ որոշակի խնդիրներ ունեինք, սակայն Գոռ Երիցյանի մենամարտից հետո ամեն բան կարգավորվեց, կոնտակտը վերականգնվեց: Արամ Դավթյանը սկսեց ինձ օգնել, ամեն ինչին պատրաստեցվեցինք թիմով:


-Նոկաուտով հաղթանակ տոնեցիք. Ձեր մրցակիցը 5-րդ ռաունդում հրաժարվեց շարունակել պայքարը: Ծանոթ էի՞ք Խուան Կանտուին:


-Մարտից մեկ ամիս առաջ արդեն գիտեի, որ մենամարտելու եմ 31-ամյա մեքսիկացի Խուան Կանտուի հետ: Վերջինս բավական փորձառու մարզիկ է, մի քանի անգամ լավ շոուների է մասնակցել աշխարհի մեծ գոտու համար: Մինչև այս մենամարտը հանդիպելի էի մեքսիկացիների, պատկերացնում էի, թե մեքսիկական բռնցքամարտն իրենից ինչ է ներկայացնում: Սակայն ռինգը մեկն է: Բռնցքամարտիկի համար էական չի շոուի լավը կամ վատը լինելը: Մարզիկը մտնում է ռինգ` կռվելու և հաղթելու:
Ուրախ եմ, որ ամեն բան լավ դասավորվեց և հաղթեցի: Հաղթանակիս համար մեծապես շնորհակալ եմ Wild Card GyM ակումբին` մարզիչ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ, մենջեր, Punch Boxing-ի պրմոթոր Արամ Դավթյանին,ֆիզ.պատրաստության մարզիչ Նիկ Թավուքջյանին, բոլոր տղաներին, որոնք իմ կողքին են եղել, ինձ աջակցել են և հավատացել են ինձ:


-Պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես գալու փորձ ունեք, սակայն Ձեր նորամուտն էր ամերիկյան ռինգում: Տարբերություններ նկատեցի՞ք:


-Ամերիկյան բռնցքամարտը շատ է տարբերվում եվրոպականից: Այնտեղ ամեն բան հիմնված է շոուի վրա՝ սկսած կշեռքի արարողությունից, մինչև վերջին պահը: Այդ ամենը նմանավում է էքշն ժանրի ֆիլմի: Ես Եվրոպայում եմ մասնակցել մենամարտերի, ամերիկյան շոուներին պարզապես հետևել եմ: Այդ ամենին հոգեբանորեն պատրաստվեցի, քանի որ Գոռի հետ միասին էինք: Նրա մենամարատին ներկա էի, և շոուից հետո ինձ արդեն պարզ էր , թե ինչ է ներկայացնում ամերիկյան ռինգ ասվածը, ինչ են ստեղծում, ինչ սահմաններում է կատարվում այդ ամենը:


Նարեկ Աբգարյան 2019

-Հանդիսատեսի աջակցությունը ոգևորե՞ց:


-Հանդիսատեսի համար նշանակություն չունի, թե ո՞ր մայրցամաքից, ի՞նչ ազգից է մարզիկը, մաշկի ի՞նչ գույն կամ ի՞նչ կրոն ունի: Նրանք, եթե հավանում են մարզիկին, նրա ոճն ու աշխատանքը ռինգում սկսում են երկրպագել, ինչը շատ է ոգևորում:


-Սեպտեմբերի 21-ին` հայերի համար խորհրդանշական այդ օրը, հաղթանակ տոնեցիք: Ի ՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:


-Առաջին քայլս էր ամերիկյան պրոֆեսիոնալ բռնցքամարտում, որով որոշվում էր հետագաս: Եթե չհաղթեի կամ ոչ այնքան տպավորիչ հաղթանակ տանեի, կարող է դռները փակվեին, որից հետո շատ դժվար կլիներ վերադառնալ ամերիկյան ռինգ և առաջ շարժվել: Սրանով շատ հարցեր լուծվեցին: Խոստացել են, որ մինչև տարեվերջ անպայման 2-րդ մենամարտս կանցկացնեմ ԱՄՆ-ում: Այս մարտով շատ բան էր որոշվում, մրցակիցս էլ ռեյտնիգով էր, ինչն ինձ օգնեց, որ իմ վարկանիշն էլ բարձրանա: Ամերիկյան պրոֆեսիոնալ բռնցքամարտ մտնելու հարցը լուծեցի, որը շատ կարևոր էր:
Բացի այդ, սեպտեմբերի 21-ը կարևոր ու խորհրդանշական օր է ինձ համար: Ներքուստ պահանջ էի դրել, որ այդ օրը պետք է անպայման հաղթանակ տոմեմ. ինչ-որ չափով օգնեց ոգևորվածությունը: Նաև ինձ երկրպագելու և ուժ տալու էին եկել տեղաբնակ հայաերը: Այդ ամենն ինձ շատ օգնեց, ուժ և եռանդ հաղորդեց: Շատերը ծանոթ էին, բայց կային նաև անծանոթներ: ես էլ հերթական հաղթանակը տոնեցի, որը միայն իմը չէ, այլ ողջ ազգինը:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: