Հայերեն   English   Русский  

Լեհաստանում զեկույց են պատրաստել ԼԳԲՏ կազմակերպությունների ֆինանսավորման մասին


  
դիտումներ: 229

Լեհաստանի ավանադական ընտանիքի պաշտպանության «Մայրիկներ և հայրիկներ» հիմնադրամը պատրաստել է «ԼԳԲՏ կազմակերպությունները Լեհաստանում. բիզնես, ֆինանսավորում, կապերի ցանց» 180-էջանոց զեկույցը, որը համացանցում կներկայացվի հոկտեմբերի 7-ին:

Զեկույցը բովանդակում է Լեհաստանում գործող 40 ԼԳԲՏ կազմակերպությունների նկարագրությունը, նրանց գործունեության վերլուծությունը, ֆինանսավորման աղբյուրները, կապերի ցանցը, այդ թվում և քաղաքական: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով «Լեհական ռադիոյին»:

Ինչպես բացատրել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարեկ Գրաբովսկին, զեկույցը ցույց է տալիս, որ այդ կազմակերպությունները երեք գլխավոր նպատակ են հետապնդում: Նրանք ձգտում են փոխակերպել երիտասարդ մարդկանց գիտակցությունը, փոխել նրանց սոցիալական և քաղաքական հարաբերությունները, նաև վճռականաորեն ձգտում են սահմանափակել խոսքի և արտահայտման ազատությունը, և երրորդ՝ գործում են ոչ թե հախուռն, այլ համակարգված, այդ թվում լավ պլամավորված ֆինանսավորմամբ:

Զեկույցում ցույց է տրվում, որ ԼԳԲՏ համայնքը Լեհաստանում հիմնականում ֆինանսավորվում է արտասահմանյան հիմնադրամներից և միջազգային ընկերություններից: Միաժամանակ զեկույցում չկան լեհական օրենքների խախտման դեպքերի հիշատակումներ:

Ինչպես տեղեկացրել է «Մայևիկներ և հայրիկներ» հիմնադրամի ակտիվիստ Բարբարա Սոխան, զեկույցը պատրաստվել է վեբկայքերից քաղված հանրամատչելի տեղեկությունների և ֆինանսական հաշվետվությունների հիման վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: