Հայերեն   English   Русский  

​Ջոնսոնը կոչ է արել Բրյուսելին ճկուն լինել բրեքսիտի հարցում


  
դիտումներ: 211

Եվրամիությունը պետք է ճկունություն ցուցաբերի բրեքսիտի հարցում, հակառակ դեպքում Մեծ Բրիտանիան պատրաստ է լքել Եվրամիությունն առանց համաձայնության:

Այդ մասին Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է այսօր՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանի Համայնքների պալատում Բրյուսելին իր նոր առաջարկությունների մանրամասների մասին:

Ջոնսոնն ընդգծել է, որ Լոնդոնը մեծ ճկունություն է ցուցաբերել ԵՄ-ի կազմից դուրս գալու համաձայնության հետ կապված դիրքորոշումներում: Բայց եթե եվրոպական գործընկերները նման պատրաստակամություն չցուցաբերեն, Մեծ Բրիտանիան ստիպված կլինի հոկտեմբերի 31-ին խզել իր կապերը Եվրամիության հետ:

«Մենք պատրաստ ենք դրան»,- հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարը:

Ինչպես հաղորդել է REGNUM գործակալությունը, երեկ՝ հոկտեմբերի 2-ին, բրիտանական կառավարությունը բրեքսիտի համաձայնագրի փոփոխության առաջարկություններ է ուղարկել Բրյուսել: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը գովաբանել է Բորիս Ջոնսոնին բանակցությունները շարունակելու մտադրության համար, սակայն Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Գայ Վերհոֆստադը հայտարարել է, որ բրեքսիտի հարցերի ղեկավար խմբում այդ նախաձեռնության գնահատականը առավելապես բացասական է եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: