Հայերեն   English   Русский  

Ոչ մի դատական հայց մեզ հետ չի կանգնեցնելու ոլորտը մաքրելուց. Արսեն Թորոսյան


  
դիտումներ: 245

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից իր դեմ դատական հայցի ներկայացմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018 մայիսի 12-ից զբաղեցնում եմ առողջապահության նախարարի պաշտոնը: Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչ վիճակում էր գտնվում առողջապահության ոլորտը, և ես քաջ գիտակցում էի, որ կոռումպացված համակարգը պետք է քանդվեր` այլապես հնարավոր չէին լինի դրական փոփոխությունները: Առողջապահության ոլորտի զարգացմանը զուգահեռ սկսեցինք ուսումնասիրություններ տարբեր բուժհաստատություններում, որտեղ բազմաթիվ չարաշահումներ հայտնաբերվեցին:

Ինչքան առողջապահության մեջ կոռուպցիայի դեմ ավելի խորն ենք պայքարում, այնքան իմ դեմ դատական հայցերը շատանում են: Եվ դա շատ լավ է` նշանակում է ճիշտ տեղին ենք խփում:

Սակայն, ոչ մի դատական հայց մեզ ոչ մի րոպե հետ չի կանգնեցնելու համակարգը մաքրելուց, դա անելու ենք մինչև վերջ, քանի որ մեր քաղաքացիները պետք է ի վերջո ստանան լավագույն բուժօգնությունը, իսկ բուժաշխատողները ունենան արժանապատիվ աշխատանքային պայմաններ:

Ի դեպ լավ էլ ակումբ է ձևավորվել ինձ դատի տվողների, Սերժ Սարգսյանի խնամի` Արա Մինասյան, Արմեն Մուրադյան…»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: