Հայերեն   English   Русский  

​Ամալ Քլունին կդասավանդի Կոլումբիայի համալսարանում


  
դիտումներ: 937

Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ` Ամալ Քլունին Լոնդոնում (և գրեթե ողջ աշխարհում) ոչ միայն զբացված է իր ուղղակի պարտականությունների իրականացմամբ, այլ նաև ԱՄՆ-ում դասավանդելու առաջարկ է ստացել: Գրում է Starslife.ru.-ն:

Համագործակցության առաջարկ Ամալը ստացել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի կողմից:

Համալսարանի ղեկավարության կողմից տարածված տեղեկությունն արդեն հասատվել է և անգամ հստակեցվել է, թե ինչ առարկա կդասավանդի Ամալը:

Հաղորդվել է, որ Ամալ Քլունին մարդու իրավունքների պաշտպանության մասին դասախոսություն կկարդա:

Հայտնի իրավապաշտպանը մեկնաբանելով այդ տեղեկությունը հայտարարել է. “Ես անհամբեր սպասում եմ այդ պահին, թե երբ կհանդիպեմ իմ ուսանողների հետ, ովքեր մարդու իրավուքնների ապագա պաշտպաններ կդառնան”:

Ամալը ստիպված չի լինի երկար սպասել դրան, քանի որ արդեն գարնանը նա կարող է անցնել իր նոր պարտականությունների իրականացմանը:

Հիշեցնենք, որ տիկին Քլունին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու հսկայական փորձ ունի և անգամ հայտնի սկանդալային ավստրալացի լրագրող և WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանն է եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: