Հայերեն   English   Русский  

Դա ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի ոճն է. առավելագույնս թույնով, թարախով ու թշնամությամբ խոսել մրցակիցների մասին։


Ավետ Ավանեսով,ֆբ գրառում


  
դիտումներ: 676

Երեկ երեկոյան նայեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հարցազրույցը Պետոյին։

Նախ, իմ կարծիքով, էդ տղան առողջ աշխարհընկալման խնդիր ունի։ Չես հասկանում, ինքը մամուլի քարտուղար է, թե Նիկոլի տեղակալ, ինչու է ինքն ընդհանրապես հարցազրույց տալիս։ Բայց դա չի խնդիրը։

Ու խնդիրը նաև էն չի, որ մամուլի քարտուղարը պետք է ի սկզբանե կոռեկտ լինի ու չի կարող, նույնիսկ իրենց համար անընդունելի նախկին իշխանության մասին, խոսի էդքան ատելությամբ ու անհարգալից։ Ինչ է նշանակում, Սերժ Սարգսյանի «ականջը քաշելով» տարան ԵԱՏՄ։

Հասկանում եմ, որ դա ՀԱԿ-ի ու ՀՀՇ-ի ոճն է. առավելագույնս թույնով, թարախով ու թշնամությամբ խոսել մրցակիցների մասին։ Ոչնչացնել բոլորին։ Ու դա իրենց էությունն է։ Մարդիկ իշխանության են եկել, ինչ ուզում անում են, ոնց ուզում անում են, բայց միևնույն է. Մանր են, տականք ու կեղտոտ բերան։ Տղամարդ էլ չեն։
Բայց դա էլ գլխավոր խնդիրը չի։ Որ ՀԱԿ-ի ժողովուրդը կատաղած ու արյունարբու զոմբի են, գիտեինք դեռ 90-ականներից։ Բայց որ վարչապետի մամուլի քարտուղարը կասի. Ես վստահ եմ, որ ՍԴ-ն կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի անվստահություն հայտնելուն։

Եթե ուրիշ ժամանակ լիներ, սա ամենաուղիղ ճնշում կընկալվեր ՍԴ-ի վրա։ Մարդը վստահ է, որ ՍԴ-ն կողմ կքվեարկի։
Ես հասկանում եմ, որ հիմա, բարձր քվե ստացած իշխանությունը բառի բուն իմաստով ինչ ուզում անում է։ Բայց սենց բացահա՞յտ, սենց լկտի՞։

Չնայած, էս ժողովրդին հասնում է։ Թող 400,000 դոլարով չարթեր թռնեն, 2 մլն դոլարով նորից տները նորոգեն։ Բա իրենց ուզած իշխանությունն է։ Հիմա էլ, էդ ՀԱԿ-ի ջեբի շունը հաբրգած տոնով ասում է. Կքվե՛արկեն։
Լավ է անում։ Էս ժողովրդին հասնում է։ Ու դեռ ժողովրդի քթից են բերելու։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: