Հայերեն   English   Русский  

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին


  
դիտումներ: 84

Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը:

Ցանկում ընդգրկված որոշ բառերի հայերեն համարժեքները հայտնի են հայախոս և հայագիր հանրությանը, սակայն վերջին ժամանակներում դրանք քիչ են կիրառվում գրավոր և բանավոր խոսքում:

Հայերեն բառերը կրկին լայն շրջանառության մեջ դնելու նպատակով լեզվի կոմիտեն հորդորում է այսուհետև գրելիս ու խոսելիս նախապատվությունը վստահաբար դրանց տալ:

  1. անոնս - հայտարարություն, ծանուցում, ազդ
  2. ափլիքեյշն - հավելված (բջջային կամ համակարգչային)
  3. ափլոդ - վերբեռնում
  4. դաունլոդ - ներբեռնում
  5. դեգուստացիա - համտես(ում)
  6. դեգրադացիա - 1. հետընթաց, 2. քայքայում, կազմալուծում
  7. դոմեն - տիրույթ
  8. զիփլայն - ճախրուղի
  9. էմիգրացիա - 1.արտագաղթ, 2. տարագրություն, վտարանդիություն
  10. էքսկլյուզիվ - բացառիկ
  11. ըքաունթ - հաշիվ, օգտահաշիվ
  12. իմիգրացիա - ներգաղթ
  13. ինստրուկտոր - հրահանգիչ
  14. իվենթ - իրադարձություն, միջոցառում
  15. լիմիտ - սահմանաչափ, սահմանափակում
  16. կոնստրուկտիվ - կառուցողական
  17. կոնֆիդենցիալ - գաղտնի, խորհրդապահական
  18. կուրատոր - համադրող
  19. հաքեր - ցանցահեն
  20. մարկեր - նշիչ
  21. շլագբաում - ուղեփակոց
  22. պրիմիտիվ - պարզունակ, պարզ
  23. սպեցիֆիկ - առանձնահատուկ, յուրահատուկ
  24. վոլոնտյոր - կամավոր
  25. տոլերանտ - հանդուրժող
  26. ցիվիլ - քաղաքակիրթ
  27. փոսթ - գրառում, հրապարակում
  28. օնլայն - առցանց
  29. օֆլայն - անցանց
  30. ֆակուլտատիվ - կամընտրական




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: