Հայերեն   English   Русский  

ENQA վեհաժողովի անցկացումը Հայաստանում կնպաստի, որ մեր երկիրն ու կրթական համակարգը դառնան առավել ճանաչված ու վստահելի


  
դիտումներ: 1038

Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA)ընդհանուր վեհաժողովը Հայաստանում անցկացնելը հերթական առիթն է բարձրացնելու մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում և հատկապես Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում, կարծում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը։

Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA)ընդհանուր վեհաժողովը Հայաստանում անցկացնելը հերթական առիթն է բարձրացնելու մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում և հատկապես Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում, կարծում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը։

«Ասում ենք՝ որակի ապահովումը մշակույթ է։ Այս վեհաժողովն էլ մեր երկրի մշակույթին ծանոթանալու հնարավորություն է, ինչը կարող է վստահություն ձևավորել մեր երկրի ու կրթական համակարգի հանդեպ»,- ասում է պարոն Թոփչյանը։

Նա վստահ է՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի երկրները ներկայացնողհեղինակավոր մասնագետների՝Հայաստանում գտնվելու մի քանի օրերը հնարավորություն են հետագա համագործակցությունների համար հող նախապատրաստելու համար։

«Եվրոպական կրթական տարածքի հեղինակավոր հավատարմագրման գործակալությունները,վստահություն ձեռք բերելով մեր երկրի, մշակույթի, կրթական համակարգի նկատմամբ, կարող են իրենց երկրի բուհերին ուղղորդել՝ մեր երկրում համագործակցություն ստեղծելու»,- ասում է պարոն Թոփչյանը։

Նրա խոսքով՝ սա 2015-ին Հայաստանում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի տրամաբանական շարունակությունն է․ Երևանի կոմյունիկեովշեշտադրվեց ուսանողակենտրոն,ուսուցանող կրթությունը, այժմնույն քննարկումը շարունակվելու է որակի ապահովման տեսանկյունից։

Անդրադառնալով Երևանում կայանալիք վեհաժողովի առանձնահատկություններին՝ պարոն Թոփչյանը նշում է, որ այս տարի առաջին անգամ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի ընդհանուր վեհաժողովի ընթացքում, կառույցի գործունեությանն առնչվող հարցերից բացի, լինելու են նաև բովանդակային քննարկումներ շահակիցների հետ։ Վեհաժողովի ընթացքում քննարկվելու է, թե ինչպիսին է լինելու բարձրագույն կրթության որակի ապահովումն ապագայում, ի՞նչ դերակատարություն են ունենալու ENQA-նև նրա անդամներն ապագայի զարգացումներում, ինչպիսի՞ն է լինելու Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի ռազմավարությունը 2021-2025թթ․ համար։ Բացի այդ, կքննարկվեն հետխորհրդային երկրների խնդիրները կրթության որակի ապահովման ոլորտում,տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ հավատարմագրումները՝ որպես տարածաշրջանի երկրների նկատմամբ վստահություն ձևավորելու միջոց։

Նշենք, որ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 17-18-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Միջոցառմանը կմասնակցեն ENQA-ի անդամ հավատարմագրման գործակալությունները ներկայացնողշուրջ 150 կրթության կառավարման և որակի ապահովման մասնագետներ Բոլոնիայի անդամ երկրներից։

Իսկ հոկտեմբերի 16-ին հիմնական վեհաժողովից առաջ տեղի կունենա նախնական միջոցառում «Բացահայտեք հայկական մշակույթը ՈԱԱԿ-ի հետ» խորագրով, որի ընթացքում օտարերկրյա հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական պատմամշակութային մի շարք հուշարձանների, հայկական խոհանոցին և ծիսական մի քանի ավանդույթների։

Վեհաժողովի կազմակերպիչներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA)։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: