Հայերեն   English   Русский  

​Թրամփը մտածում է CNN-ին այլընտրանք ստեղծել


  
դիտումներ: 156

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հանդես է եկել CNN հեռուստաալիքի քննադատությամբ և առաջարկել է դրան այլընտրանք ստեղծել: Այդ մասին հաղորդում է rambler-ը՝ հղում անելով Սպիտակ տան կայքին:

Նրա կարծիքով՝ հեռուստաալիքը շատ է վնասում ԱՄՆ-ի հեղինակությունը երկրի սահմաններից դուրս, որտեղ CNN-ը առավել մեծ ազդեցություն է ունի: Նա նշել է նաև, որ մյուս ամերիկյան ԶԼՄ-ները նույնպես լավ չեն կատարում իրենց աշխատանքը, օրինակ՝ «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի ձայնը»:

Թրամփն առաջարկել է «իրոք տաղանդավոր մարդկանց» վարձել և «իսկական ձայն ձեռք բերել, ոչ թե կեղծ»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը մեղադրել է CNN-ին ԱՄՆ-ի նկատմամբ ատելության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: