Հայերեն   English   Русский  

​Մակրոնը Շիրակի նախկին աշխատակիցներին հրավիրել է Ելիսեյան պալատ


  
դիտումներ: 193

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է հոկտեմբերի 7-ին հանդիպել Ելիսեյան պալատում նրանց հետ, ովքեր եղել են իր նախորդի՝ սեպտեմբերի 26-ին վախճանված Շակ Շիրակի կողքին:

Այդ մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Le Figaro թերթին:

Հայտնի է, որ հյուրերը հրավերը ստացել են հոկտեմբերի 3-ին: Ժակ Շիրակի հուղարկավորությունից մի շաբաթ անց երկրի ղեկավարը ընդունելություն է կազմակերպել հանգուցյալ նախագահի աշխատակիցների համար:

«Դա ոչ պաշտոնական հանդիպելու հնարավորություն է»,- հայտնել է Ժակ Շիրակի նախկին աշխատակիցներից մեկը:

Թերթը գրում է, որ հրավիրվել են այն ժամանակվա բոլոր աշխատակիցները, որոնք աշխատել են Շիրակի հետ 12 տարի, սկսած լուսանկարիչից մինչև անվտանգության աշխատակիցները:

Բացառված չէ, որ պետության ղեկավարը հանդես գա ելույթով այդ կապակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է REGNUM-ը, «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լը Պենը հայտարարել է, որ Ժակ Շիրակը նախագահներից լավագույնը չէր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: