Հայերեն   English   Русский  

Կալանավայրերում քաոս չկա. Արդարադատության նախարարության հերքումը


  
դիտումներ: 133

Մամուլում այսօր հրապարակված «Քաոս կալանավայրերում» վերտառությամբ հոդվածում առկա տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ: Այս մասին պարզաբանում են տարածել ՀՀ Արդարադատության նախարարությունից:

«Մամուլում այսօր հրապարակված «Քաոս կալանավայրերում» վերտառությամբ հոդվածում առկա տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ:

  1. 2019 թվականի սեպտեմբերի 24-ից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը Բագրատ Սայադյանը չէ. ներկայում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Արա Հովհաննիսյանն է:
  2. 04.10.2019թ-ի դրությամբ Քրեակատարողական ծառայությունից ազատված 108 ծառայող (փաստացի բոլոր ազատվածները) արդեն իսկ ընդունվել է աշխատանքի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում. ներկայում գործընթացը շարունակվում է:
  3. Ապատեղեկատվություն է նաև Անդրանիկ Բաղդասարյանի միջնորդության հետ կապված տեղեկությունը: Նշենք, որ 04.10.2019 թվականի դրությամբ Անդրանիկ Բաղդասարյանը չի հանդիսանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ (31.07.2019 թվականից, իր դիմումի համաձայն, անցել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի):
  4. ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումներում աշխատում են բացառապես համապատասխան բժշկական որակավորում ունեցող անձինք (անասնաբույժի որակավորում ունեցող անձ ՊՈԱԿ-ում չի աշխատում):
  5. Միաժամանակ հայտնում ենք, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը պատրաստ է բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունել համապատասխան բժշկական որակավորում ունեցող բուժաշխատողների (բժիշկներ, միջին բուժանձնակազմ), ինչի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ»,-ասված է պարզաբանման մեջ:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: