Հայերեն   English   Русский  

​Իրաքում երեք օրվա ցույցերի ընթացքում զոհվել է 65 մարդ. Reuters


Հակակառավարական ցույցերի մասնակիցները ընդվզում են աղքատության, գործազրկության և կոռուպցիայի դեմ


  
դիտումներ: 173

Իրաքում բողոքի ցույցերի երեք օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Մինչ այս տեղեկություն էր հասել 44 զոհվածների մասին: Ըստ գործակալության հոկտեմբերի 5-ի տվյալների՝ Բաղդադում 190 մարդ վնասվածքներ է ստացել:

Արմատական շիիթների իմամ Մուքթագա աս-Սադրը կոչ է արել հրաժարական տալ խորհրդարանին և արտահերթ ընտրություններ անցկացնել միջազգային դիտորդների հսկողությամբ:

Հոկտեմբերի 1-ին Իրաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին որպես ընդվզում աղքատության, գործազրկության և կոռուպցիայի դեմ: Բաղդադի և մյուս քաղաքների փողոցներ դուրս եկած մարդիկ պահանջում էին կառավարության հրաժարականը, իսկ մի շարք վայրերում, ներառյալ Բաղդադը, սկսված խաղաղ ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների և բախումների ուժայինների հետ: Լույս հինգշաբթի գիշերը Բաղդադում, ինչպես նաև Էն Նասիրիա, Էլ Հիլլա և Էլ Ամարա քաղաքներում պարետային ժամ մտցվեց: Մարդկանց տեղաշարժման և երթևեկության սահմանափակման համանման միջոցներ կիրառվեցին այնուհետև մի շարք այլ քաղաքներում, հիմնականում՝ երկրի հարավում: Ինչպես հայտարարել է հանրապետության զինված ուժերի համատեղ գործողությունների հրամանատարությունը, Իրաքում դրությունը անվտանգության ոլորտում լիակատար վերահսկողության տակ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: