Հայերեն   English   Русский  

​ՈՒ՞Մ ԴԱՇՏՈՒՄ Է ԳՆԴԱԿԸ


Ավետիք Իշխանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 399

"Լուսավոր Հայաստան" խմբակցությունում "երկարատև, լուրջ քննարկում-բանավեճերից" հետո խմբակցությունը դրսևորեց

"կառուցողական" մոտեցում և իշխող "Իմ Քայլը" խմբակցության հետ կողմ քվեարկեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին( "ընդդիմադիր հո չի նշանակում ամեն ինչին դեմ լինել։ Լավին՝ լավ, վատին՝ վատ․․․ " ծանոթ խոսքեր են, չէ։՞)։ Այսպիսով համերաշխորեն կողմ քվեարկելով ՍԴ-ն վերջնականապես ոչնչացնելու նախագծին "Լուսավոր Հայաստանի" առաջնորդ Էդմոն Մարուքյանը փորձում է արդարանալ․

-Գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է։
Հարգելի պարոն Մարուքյան, հավատու՞մ եք ձեր խոսքերին։ Ավելի անկեղծ չէ՞ր լինի, եթե ասեիք․
-Գնդակը ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ ,դատախազության ,դատարանների դաշտում է։ Տեսնենք, թե այդ կառույցները ինչպես պետք է ՍԴ առնվազն 6 անդամներին ստիպեն( ձևերը բազմազան են՝ հարազատ, քավոր-սանիկ և այլն) կողմ քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: