Հայերեն   English   Русский  

​Ինստագրամից դեպի թանգարա՞ն


Եվրոպայում փորձում են մոտեցնել արվեստը մարդկանց՝ սոցցանցերը պատվաստելով թանգարաններին


  
դիտումներ: 1237

Վիեննայում նոր թանգարան է բացվել, որը նախատեսված է ինստագրամի սիրահարների համար: Այցելուները կարող են արվեստի սեփական ստեղծագործությունները ստեղծել և տպավորիչ սելֆիներ անել:

Կազմակերպիչները հույս ունեն այդ կերպ հրապուրել երիտասարդությանը և նման ինտերակտիվ միջավայրներում են տեսնում թանգարանների ապագան:

Թանգարանը լի է ինտերակտիվ ցուցանմուշներով, որոնցով կարելի է զվարճանալ: Այստեղ 24 սրահ կա. այցելուները կարող են լուսանկարվել վառ նկարազարդ կամ ծաղկազարդ պատերի, գնդիկների կույտերի, փայլփլուն կոնֆետիի ֆոնին: Ամեն ինչ պատկերավոր սելֆիի համար է: Նույնիսկ սենյակ կա՝ լի ոչ իսկական աղանդերներով:

«Երիտասարդությունը հազվադեպ է թանգարան այցելում, մենք փորձում ենք շեղել այդ միտումը սոցիալական ցանցերի միջոցով»,- ասում է Պետրա Շարինգերը՝ այսպես կոչված «Առանց ֆիլտրերի թանգարան» (nofilter_museum) ստեղծողներից մեկը:

«Առանց ֆիլտրերի թանգարանը» միավորում է աշխարհում մի քանի հաստատություններ՝ ուղղված սոցցանցերից օգտվողներին:

Թանգարանի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել խոշոր բիզնեսմենները: Սակայն թանգարանի աշխատանքին նրանց ներգարվելու գաղափարը կասկածելի է՝ պայմանավորված գովազդի և թաքնված գովազդի ռիսկով: ԱՄՆ-ի պաղպաղակի թանգարանը, օրինակ, 390 բաժանորդ ունի ինստագրամում: Wall Street Journal-ի տվյալներով՝ այդ թանգարանի հետևում կանգնած ընկերությունը գնահատվում է մոտ 200 մլն դոլար:

Պետրա Շարինգերը հույս ունի, որ իր թանգարանը օրական 300-500 այցելու կունենա, գրեթե նույնքան, որքան մյուս թանգարաններում է, որոնք հույսեր են կապել սոցցանցերի հետ:

«Սա թանգարանների ապագան է: Եվ իմաստը, իհարկե, ոչ միայն սելֆին է, այլև այն, որ մարդիկ լավ ժամանակ անցկացնեն և ծանոթանան արվեստի աշխարհին,- ասում է նա:- Երիտասարդությունը գերադասում է օնլայն ապրել, ոչ թե շփվել իրական աշխարհի հետ: Մարդիկ շատ ժամանակ են անցկացնում իրենց հեռախոսներով, ուստի մենք փորձում ենք հեռախոսը միավորել ինչ-որ իրական ու զվարճալի բանի հետ: Բայց ես չեմ կարծում, որ մեր պարտականությունն է ուսուցանել նրանց»:

Թանգարանը Վիեննայում ժամանակավոր է բացվել, սակայն Պետրա Շարինգերը և Նիլս Պեպերը մտածում են այն տանել նաև երկրի այլ քաղաքներ:

Առաջին անգամ չէ, որ ինստագրամի տարածվածությունը երիտասարդության շրջանում ոգեշնչում է թանգարաններին և ինտերակտիվ միջավայր ստեղծողներին:

Օգոստոսին Լոնդոնի Westfield առևտրի կենտորնում բացվել է «Սելֆիի ֆաբրիկա», որտեղ 10 ֆունտով (մոտ 6000 դրամ) կարելի է արտասովոր սելֆիներ անել: Առաջարկվում են գնդիկներով լցված լոգարան, վարդագույն փիղ, մեծ թավշյա արջ, ոչ իսկական փքաբլիթներ և անգամ խորտկարան՝ 50-ականների ոճով: Մինչև նոյեմբերի վերջը Բրյուսելում բաց են Smile Safari ինստագրամ թանգարանի դռները, որտեղ այցելուներին առաջարկում են լուսանկարվել տարբեր հանդերձներով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: