Հայերեն   English   Русский  

Մարմնամարզության աշխարհի առաջնությունում Անահիտ Ասադուրյանը 161-րդն է


  
դիտումներ: 55

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարը սկսել է ամերիկահայ Անահիտ Ասադուրյանը։

Բազմամարտում 16-ամյա Ասադուրյանը վաստակել է 42.965 միավոր և գրավել 161-րդ տեղը։ Նա կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչն է։
Հոկտեմբերի 7-ին պայքարը կսկսեն Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը։
Աշխարհի առաջնությունն օլիմպիական վարկանիշային է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: