Հայերեն   English   Русский  

«Բարգավաճ Հայաստանը» դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը


  
դիտումներ: 484

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն ասաց, որ

որպես նախկին լրագրող և գործող պատգամավոր վճռականորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը:

Նրա խոսքով՝ ԶԼՄ-ների վրա հարձակումները ոչ մի հանգամանքում չեն կարող որևէ արդարացում ունենալ: «Մեր երկրում խոսքի և ԶԼՄ-ների ազատության իրավունքին այլընտրանք չպետք է լինի: Իրավապահ մարմինները պետք է կարճ ժամկետում եւ օպերատիվորեն արձագանքեն նման գործողություններին, իսկ մեղավորները՝ հայտնաբերվեն եւ պատժվեն համապատասխան կերպով»,- նշեց Տոնոյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին իշխանության մի քանի երիտասարդ աջակիցներ հարձակում էին գործել ընդդիմադիր մամուլի ակումբի վրա՝ պահանջելով փակել մամուլի ակումբը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: