Հայերեն   English   Русский  

​Մանկապարտեզ Սասունիկում 17 տարի անց


  
դիտումներ: 916

Ֆինանսավորումը` Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմին եւ Սասունիկի գյուղապետարան

Ս/թ մայիսին պատրաստ կլինի Սասունիկ գյուղում /Արագածոտնի մարզ/ կառուցվող մանկապարտեզը: 1998թ.-ից այս կողմ շուրջ 4000 բնակիչ ունեցող համայնքը մանկապարտեզի շենք չի ունեցել, եւ երեխաների մի մասը միայն հնարավորություն ունի հաճախելու Մանկապարտեզ Սասունիկում 17 տարի անց

Ֆինանսավորումը` Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմին եւ Սասունիկի գյուղապետարան

Ս/թ մայիսին պատրաստ կլինի Սասունիկ գյուղում /Արագածոտնի մարզ/ կառուցվող մանկապարտեզը: 1998թ.-ից այս կողմ շուրջ 4000 բնակիչ ունեցող համայնքը մանկապարտեզի շենք չի ունեցել, եւ երեխաների մի մասը միայն հնարավորություն ունի հաճախելու Աշտարակ քաղաքի մանկապարտեզ: Ոմանք էլ ժամանակավորապես հաճախում են համայնքի դպրոցում նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված դասաժամերի:

Երկհարկանի նորակառույցը շահագործման կհանձնվի ամբողջովին կահավորված եւ բարեկարգ բակով:

Բնակիչներն այստեղ աճեցնում են խաղող, մշակում տնամերձ հողամասը, զբաղվում անասնապահությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ գյուղացիներից շուրջ 100-ը աշխատում է գյուղի գինու գործարանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: