Հայերեն   English   Русский  

Լուրջ անհանգստացած եմ Հայաստանի ուռուցքաբանության ներկայիս և ապագա վիճակով:


  
դիտումներ: 167

Հանդիսանալով «Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի» նախագահ, պարտքս եմ համարում արձագանքել իմ գործընկեր,

հայտնի ուռուցքաբան-վիրաբույժ պրոֆեսոր Գագիկ Համբարձումյանի մասնագիտական գործունեության խնդիրների վերաբերյալ, քանի որ լուրջ անհանգստացած եմ Հայաստանի ուռուցքաբանության ներկայիս և ապագա վիճակով:

Մոտ 20 տարի աշխատել ենք միասին Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնում եւ կարող եմ հաստատել, որ նա եզակի մասնագետ է իր դժվարագույն ոլորտում՝ որովային ուռուցքաբանության ասպարեզում, եւ փրկել է հազարավոր մարդկանց կյանքեր, այդ թվում նաև երեխաների: Ընդ որում ստանձնել է ամենածանր և ռիսկային դեպքերը, երբ այլ վիրաբույժներ ձեռնամուխ չեն եղել դրանց: Բացի այդ կրթել է տասնյակ մասնագետներ, հաղորդելով երիտասարդ սերունդներին իր հմտությունները:

Ճանաչում եմ Գագիկին և նրա ընտանիքը մոտիկից, կարող եմ բնորոշել նրանց մի քանի սերունդ որպես կիրթ, դաստիարակված, ազնվագույն, հայրենասեր, այդ ամենի հետ մեկտեղ համեստ և զուսպ մարդիկ: Այդպիսի գերդաստաններ և այդ կարգի մասնագետներ շատ չե՛ն մեր երկրում և անթույլատրելի է նրանց հանդեպ ո՛չ հարիր անհարգելից վերաբերմունքը ղեկավարների կողմից: Հակառակը՝ չպետք է ո՛չ հաստատված տվյալների պատրվակով, անհիմն ազատել աշխատանքից լավագույն մասնագետին՝ դրանով իսկ մեծ վնաս հասցնելով մեր առողջապահության համակարգին և մեր ազգի անվտանգությանը:

Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող գիտակաբուժական հիմնարկը պատադիր պետք է ղեկավարի արհեստավարժ, մեծ փորձ և հեղինակություն վայելող արժանի մասնագետ:

Ինչ վերաբերվում է պրոֆեսոր Գագիկ Համբարձումյանին, նա պետք է անհապաղ վերականգվի իր նախկին պաշտոնում: Եւ ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, նրա որդու հետ կապված միջադեպին պետք է արձագանքեն մասնագիտական ասոցիացիաները, առաջատար մասնագետները եւ առողջապահության նախարարը, քանի որ դեպքը պատահել է աշխատավայրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: