Հայերեն   English   Русский  

​Ժողովրդավարություն ասելիս բանտերը լցվում են, չգիտեմ ինչու է այդպես


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 635

Հայաստանում նրանք ովքեր քաղաքականություն են մտնում դեմոկրատիա, ազատություն, մարդու իրավունքներ գաղափարներով, իշխանության գալով, պարզվում է որ լրիվ հակառակն են, սովորական բռնակալներ են։

Այդպես 1988֊1990 թվերի շարժման լիդերներն էին ժողովրդավարութուն, ազատություն վանկարկում, Սովետական իշխանությանը անվանում՝ նոմենկլատուրային բանդիտիզմ, իրենք եկան իշխանության, բանդաներ ստեղծեցին ու պետական ահաբեկչության անցան, անցանկալի անձանց էին սպանում, թերթեր փակում, փաստաբան ու լրագրող ծեծում, բանտերում խորշտանգում մարդկանց։ իրենց բռնապետությունը սահմանեցին նաև օրենդրորրեն՝ ընդունելով մի ամբողջատիրական սահմանդրություն, որով մի անձի՝ նախագահի ձեռքն էր անցնում ամբողջ իշխանութունը, դատական համակարգ, դատախազություն, ազգային ժողով և այլն, շրջանները դարձնելով մարզեր ենթարկեցրին կենտրոնական իշխանությանը, այդպիսով վերացնելով ապակենտրոն կառավարման համակարգը։ Սա հենց կոչվում է ամբողջատիրական համակարգ։

1998-ին վերջապես այդ մղձավանջային իշխանությունից ազատվեց երկիրը։
ՀՀՇ֊ին փոխարինած անձինք երբեք ազատությունների, մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին ճառեր չէին ասել, եղել էին Սովետական կուսակցական աշխատողներ, ապա անցել պատերազմի միջով, որտեղ ժողովրդավարական գաղափարները այնքան էլ չեն գործում, բայց ժառանգելով մի ամբողջատիրական համակարգ, սկսեցին բարեփոխել այն, 2005֊ի սահմանդրությամբ Երևանը դարձավ ինքնակառավավող համայնք, երկու սահմանդրական փոխփոխութնուններով դատական իշխանությունը ավելի անկախություն ձեռք բերեց, խնդրեմ, կարող են մասնագետները ասել, թե դատական իշխանության սահմանդրական և ընդհանարպես օրենսդրական ի՞նչ բարեփոպխումներ են եղել վերջին 20տարիներին։ Նաև Սահմանդրական դատարանը բացվեց բոլոր քաղաքացիների առաջ, որը, իհարկե, նյարդայնացնում է վարչապետին, նա հեչ չէր ուզի սահմանդրությունը բարեփոխված լիներ, խնդրեմ, Նիկոլ Փաշինյանի խոսքն է.«Առաջինը լավ կամ վատ Սահմանադրություն էր, երկրորդը՝ հակասահմանադրություն: Որովհետեւ առաջինը պետության հիմնական օրենք էր, երկրորդը՝ պետականության անկման օրենք: Էս սահմանադրությունը գործադիր իշխանության մենաշնորհը ուզում է պետությունից վերցնել»։ Այո, ինքը գործադիր իշխանություն, իր մենաշնորհն է դատարաններին իշխելը։ Չէ ո՞ր այդ սահմանդրական բարեփոխման շնորհիվ է, որ ՍԴ է դիմում նաև նա ում բանտում փակելն ու դատապարտելը վարչապետի համար ավելի կարևոր է քան, այն որ 2050 թվին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առջնությունում խաղա։

Ուրեմն, այդ, այժմ արդեն նախկին իշխանությունների ժամանակաշրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների անունից հանդես եկող նոր գործիչներ, նոր շարժումներ նոր ՀԿ֊ներ են գալիս, սկսվում է ժողովրդավարական շարժման երկրորդ փուլը։ Այս նորերը իշխանություններին իրենց պիտակներն են կպցնում՝ հանցավոր ռեժիմ, քրեաօլիգարխիկ համակարգ և այլն։

Եվ ահա, 2018֊ին այս անգամ էլ այս նոր ժողովրդավարները եկան իշխանության և սկսեցին ուղղակի խորտակել այն ժողովրդավարական բարեփոխումները, որոնք եղել էին նախորդների ժամանակ. Եվրոպայի խորհրդի անդամ երկրում, աշխարհում նախադեպը չունեցող հակաիրավական ակցիա արեցին ժողովրդավարության ամրոց հանդիսացող անկախ դաատական համակարգին հարվածեցին՝ փակելով դատարանների դռները ու դատավորներին բեռնության ենթարկելով։ Ակցիայի ենթատեքստն էր՝ ի՞նչ, անկախ դատարա՞ն, ծոծրակիդ հետևը կտեսնես, ժողովրդի իշխանության մեջ ոչ մի իշխանություն անկախ չի կարող լինել, անկախը միայն հակահեղափոխություն է, և՛ կառավարություն, և՛ Ազգային ժողովը, և՛ դատարանը ժողովրդինն են, իսկ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանն է։ Զանգվածային բռնաճնշումների դիմաց դեռևս մի պատնեշ կա, համարձակներ են հայտնվել(դուխովներ), դատարանի անկախության խրամատ են պաշտպանում, չորս կողմից հարվածում են սակայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի հանձնվում։ Եթե նրան էլ հեռացնեն և ՍԴ֊ն «ժողովրդականացնեն», «կանգ առ» ասող, զսպող չի լինի, ռեպերեսիաների ալիք է բարձրանալու, իշխանության դեմ հանդես եկողների ազգուտակը կխառնեն, որ մեջները մի պետական ծառայող գտնեն, ունեցած էրկու կոպեկը ապօրինի հարստություն գրեն, ու բանտով բերան փակեն։

Հեղափոխական իշխանության միակ «գործ»ը կլինի այն, որ նախորդ իշխանության շրջանը կհիշվի որպես լավ տարիներ։
Ինչպես ՀՀՇ֊ի «ձեռքբերումն» եղավ այն, որ մարդիկ Սովետը անվանում էին «այն լավ տարիները»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: