Հայերեն   English   Русский  

Արայիկ Աղաբաբյանը եւս ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել


  
դիտումներ: 763

ԲՀԿ Արմավիրի մարզի տարածքային կառույցի պատասխանատու, պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Նա նշեց, որ Արայիկ Աղաբաբյանը դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու եւ խմբակցությունում որպես անկախ պատգամավոր իր գործունեությունը շարունակելու մասին:

«Զարմանալի է, որ նա կուսակցության նախագահի հետ առավոտյան խոսել է եւ ասել, թե դուրս չի գալիս, բայց երկու ժամ հետո դիմում է գրել դուրս գալու մասին»,-ասաց մամուլի խոսնակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: