Հայերեն   English   Русский  

Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը


  
դիտումներ: 62

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և հերթական անգամ որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

5 ամիս տևած դատաքննության ընթացքում դատարանը ավելի քան 7 անգամ մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունները։

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպաններն այսօր ահազանգել էին, որ գեներալի առողջական վիճակը երեկ սրվել է, բժշկական միջամտության ենթարկելու նպատակով նրան անզգայացրել են։ Փաստաբանները տեղեկացրեցին, որ Գրիգորյանի ամբողջ մարմինն այտուցված է, ձայնալարերի հետ կապված խնդիր ունի, չի կարողանում խոսել։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն։

Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան է վերագրվում նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքի յուրացումը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: