Հայերեն   English   Русский  

Հայոց հոգևոր քաղաքը 2704 տարեկան է


  
դիտումներ: 106

Էջմիածին քաղաքը կամ Վաղարշապատը Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։

2-րդ դարի առաջին կեսին, ըստ Մովսես Խորենացու, Վաղարշ Ա թագավորը Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ կամ Նոր Քաղաք։

Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է։

Հայաստանում քրիստոնեության պաշտոնական կրոն ճանաչվելուց հետո Վաղարշապատի դերը երկրի կյանքում առավել ևս մեծացավ, այն միաժամանակ դարձավ նաև հայոց հոգևոր կենտրոնը։

Էջմիածին

Այստեղ են գտնվում Մայր տաճարը, Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները՝ նվիրված Հռիփսիմյան նահատակված կույսերի հիշատակին, Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Ամեն տարի այսօրը՝ հոկտեմբերի 8-ին, նշվում է հոգևոր քաղաքի ծննդյան օրը: Այսօր լրացավ քաղաքի 2704-ամյակը:

Տոնին նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվել քաղաքում, Էջմիածնում են հայ բարձրաստիճան պաշտոնյաները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: