Հայերեն   English   Русский  

Ո՞վ է փոխարինել Նովրուզ Մամեդովին Ադրբեջանի վարչապետի պաշտոնում


  
դիտումներ: 67

Օրերս Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարական տվեց։

Նրա հրաժարականից հետո նախագահ Իլհամ Ալիևը մեջլիս էր ուղարկել նոր վարչապետի թեկնածություն։

Վարչապետի թափուր պաշտոնում ներկայացվել էր նախագահի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովի թեկնածությունը:

Ադրբեջանի Միլի մեջլիսն էլ հաստատել է նրան վարչապետի պաշտոնում:

haqqin.az-ը հայտնում է, որ Ալի Ասադովը միաձայն է ընտրվել: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 105 պատգամավոր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: