Հայերեն   English   Русский  

Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը ռազմական օպերացիային ընդառաջ


  
դիտումներ: 89

Սիրիայի հյուսիսում ձեռնարկվելիք նոր ռազմական օպերացիային ընդառաջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրառումով է հանդես եկել Twiitter միկրոբլոգի պաշտոնական էջում:

Սիրիայի զինյալ քրդերին ահաբեկիչներ հռչակող գրառման մեջ նշվում է, որ թուրքական բանակը պատրաստ է պայքարել ահաբեկչական սպառնալիքների ու վտանգների դեմ:

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը տարածաշրջանի կայունության համար անհրաժեշտ է համարում անվտանգության գոտու և խաղաղության միջանցքի հիմնումը:

«Մեր սահմանների մոտ ահաբեկչական միջանցքի ձևավորումը մենք երբեք չենք հանդուրժելու: Օպերացիայի համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտել ենք»,- ասված է գրառման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: