Հայերեն   English   Русский  

Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս գագաթնաժողովը Թուրքիայի դեմ է. Hurriyet


  
դիտումներ: 80

Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ ձևաչափով անցկացվող 7-րդ գագաթնաժողովն ուղղված է լինելու Միջերկրական ծովի արևելքի էներգետիկ ռեսուրսներից Թուրքիայի օգտվելուն խոչընդոտելուն: Այս մասին գրում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը:

Աղբյուրը մանրամասնել է, որ Եգիպտոսի նախագահ Աբդելֆեթթահ ալ Սիսիի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ու Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի մասնակցությամբ Կահիրեում գումարվելիք գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեման լինելու է Կիպրոսի ափերին Թուրքիայի սկսած հորատման աշխատանքները:

Ըստ թուրքական աղբյուրի՝ հունական կողմին ոգևորել է նախորդ շաբաթ ԱՄՆ-ի արտգործնախարար Մայք Պոմպեոյի՝ Աթենք կատարած այցի ժամանակ արած հայտարարությունն առ այն, որ Վաշինգտոնը դեմ է Կիպրոսի ափերին Թուրքիայի կողմից նավթի ու գազի որոնման նպատակով կատարվող հորատումներին:

Հիշեցնենք, որ Թուրքիան համարում Է, որ Կիպրոս կղզու բնական հարստություններից կարող են օգտվել, թե Կիպրոսի Հանրապետությունը և թե Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը։ Հունական կողմը, սակայն, դեմ է դրան և անօրինական է համարում Թուրքիայի գործողությունները Կիպրոսի թուրքական հատվածի ափային ջրերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: