Հայերեն   English   Русский  

Բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ. Արտակ Դավթյանը՝ ծեծված փոխգնդապետի վիճակի մասին


  
դիտումներ: 116

Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ

հարձակման ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կայուն ծանր է:

Նրա խոսքով՝ կա ոչ մեծ դրական դինամիկա:

«Բժիշկները հնարավոր ամեն ինչ անում են»,- ընդգծեց Դավթյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածի գնահատականը իրավական հարթությունում է:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծել էին սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Գործի շրջանակում կալանավորված են Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Սակայն համառորեն լուրեր են պտտվում ողբերգական միջադեպին Վայոց ձորի մարզպես Տրդատ Սարգսյանի ուղղակի մասնակցության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: