Հայերեն   English   Русский  

Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան


  
դիտումներ: 128

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պատրաստվում է առաջին արտասահմանյան այցերին: Նա կայցելի Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ինչպես նաև Բրյուսել:

Գախարիան վարչապետ էր դարձել սեպտեմբերի սկզբին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնը: Ավելի վաղ նա հայտնել է, որ իր ծրագրերում Ռուսաստան այց չկա:

«Վարչապետի առաջին պաշտոնական այցերը կիրականացվեն հարևան երկրներում, որոնք մեր կարևորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ առևտրային և տնտեսական ուղղություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գախարիան հոկտեմբերի 9-ին Ադրբեջան կայցելի, հաջորդ շաբաթ՝ Հայաստան, ամսվա վերջին՝ Թուրքիա, որից հետո՝ Բրյուսել:

«Բրյուսել այցը կկայանա եվրահանձնաժողովում անցկացվող կադրային փոփոխություններից հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: