Հայերեն   English   Русский  

Ես էլի պարտք եմ. Կոմանդոս


  
դիտումներ: 139

Հաշվի առնելով գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ունեցած նշանակալի ավանդը հայոց բանակի կայացման և Արցախի ազատագրման գործում, նրա անցած ռազմական ուղին և վաստակած բարձր հեղինակությունը, Գյումրու ավագանու որոշմամբ <<Գյումրու պատվավոր քաղաքացի>> կոչումն այսօր հանձնվել է լեգենդար հրամանատարին:

Կոմանդոսի զինորական ուղին սկսվել է խորհրդային ժամանակներից, որից 6 տարին անցել է Գյումրիում: Այդ շրջանում էլ կապվեց Գյումրիին ու ապրեց Գյումրիում, հետո դարձավ գյումրեցու փեսա:

<<Գյումրիից գնացել եմ Գերմանիա, Չեխոսլովակիա, Բելառուս և շատ լավ տեղերում եմ ծառայել: Չէի ուզում գալ, բայց կինս միշտ շեշտում էր՝ պարտավոր ենք գնալ Հայաստան, - պատմում է Արկադի Տեր-Թադևոսյանը: - Եկանք այստեղ, 88-ի շարժումը սկսվեց, ես գնացի Ղարաբաղ՝ մեր տղերքին օգնելու: Գյումրեցիների ջոկատների հետ էի առաջին օրից մինչև վերջին օրը: Շնորհակալ եմ, որ այսպիսի գնահատական եք տվել: Այս պարգևն ավելի պարտավորեցնող է, ես էլի պարտք եմ>>:

Գյումրու ավագանին այս որոշումը նախորդ նիստում էր ընդունել, իսկ այսօր՝ հերթական նիստը սկսվեց <Գյումրու պատվավոր քաղաքացի> կոչման կրծքանշանը հրամանատարին հանձնելու արարողությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: