Հայերեն   English   Русский  

Հոգեբույժները պարզել են, որ անընդհատ սելֆի անող մարդիկ հոգեկան խնդիրներ ունեն


  
դիտումներ: 3001

Մեր օրերում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ինքնանկարվող կամ սելֆի անող մարդկանց:

Ամերիկյան հոգեբույժների ընկերակցությունը պաշտոնապես հաստատել է, որ շատերի մոտ այս երևույթը առաջացնում է հոգեկան խանգարում։ Խանգարումը հենց այդպես էլ կոչվել է՝ «սելֆիտիս» (selfitis): Սա այն դեպքն է,. երբ մարդն անընդհատ ցանկություն ունի ինքնալուսանկարվելու և այդ նկարները սոցկայքերում հրապարակելու: Ըստ գիտնականների՝ մարդիկ սրա միջոցով բարձրացնում են իրենց ինքնագնահատականն ու լցնում են իրենց կյանքում եղած դատարկությունը։

Հոգեբույժներն առանձնացնում են՝ սահմանային սելֆիտիս, երբ օրական երեք անգամ ինքնանկար է արվում առնվազն, սակայն չի հրապարակվում սոցկայքերում, սուր սելֆիտիս, երբ օրական առնվազն երեք ինքնանկար է արվում ու հատ առ հատ հրապարակվում սոցկայքերում և խրոնիկ սելֆիտիս, երբ ինքնանկարվելու ու դրանք հրապարակելու ցանկությունը անվերահսկելի է ու շուրջօրյա։ Ի դեպ գիտնականները նաև կարծում են, որ մարզասրահներից կամ առավոտյան վազքից հետո ինքնալուսանկարվելն ու դրանք հրապարակելը նույնպես լուրջ հոգեկան խնդիր է, որը կոչվում է անձի նարցիսյան խանգարում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: