Հայերեն   English   Русский  

Ստեղծվում է ցեղասպանությունների կանխարգելման հայկական մրցանակ


Մրցանակը Երևանում կհանձնի Ջորջ Քլունին


  
դիտումներ: 958

The New York Times-ը հայտնում է, որ Հայկական սփյուռքի ներկայացուցիչները հոլիվուդյան դերասանների և հայտնի մարդկանց մասնակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստվում են ներկայացնել մի նոր մրցանակ, որի նպատակն է խրախուսել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը ռիսկի տակ են դնում մյուսների կյանքերը փրկելու համար։

Մրցանակի նպատակն է ցույց տալ, որ Ցեղասպանության տարիներին մարդիկ, ովքեր փրկել են հայերի կյանքեր, թույլ են տվել նրանց աշխարհով մեկ հասնելու լուրջ բարձունքների՝ Ռուսաստանից մինչև Միացյալ նահանգներ։ Ամեն տարի այս մրցանակի դափնեկիրը կստանա «Ավրորա» մրցանակը, որի մրցանակային հիմանդրամը կկազմի տարեկան 1 միլիոն դոլար։ Մրցանակը կշնորհվի հաջորդ տարվանից, բայց շնորհանդեսը տեղի կուեննա այսօր Նյու Յորքում։ Այն կրելու է Ավրորա Մարդիգյանի անունը, ով մանուկ տարիքում կորցրել է իր ամբողջ ընտանիքը, սակայն ինքը կենդանի է մնացել։

Ռուբեն Վարդանյանի կողմից ստեղծված հիմանդրամի համահիմանդիրներն են նաև հոլիվուդյան դերասաններ Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը, Բրեդ Փիթը, Դոն Չիդլը։ Այս ձեռնարկի նպատակն է կանխել աշխարհում զանգվածային սպանությունները և խրախուսել դրա դեմ պայքարը։ Մրցանակակրին որոշող հանձնաժողովում կլինեն նոբելյան մրցանակակիրներ Էլի Վիզլը, Օսքար Արիասը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին հանձնակատար Մերի Ռոբինսոնը, ՄԱԿ-ի՝ ցեղասպանությունների կանխարգելման հարցերով խորհրդական Գարեթ Էվանսը, «Կարնեգի» կորպորացիայի նախագահ, գիտնական Վարդան Գրեգորյանը։

Առաջին մրցանակակրի անունը հայտնի կդառնա 2016 թվականի ապրիլի 26-ին։ Մրցանակը Երևանում կհանձնի Ջորջ Քլունին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: