Հայերեն   English   Русский  

ԲԴԽ-ն քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց առաջարկները դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ


  
դիտումներ: 186

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Քննարկվել են քաղհասարակության ներկայացուցիչների կողմից Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին առաջարկվող ծրագրային ռազմավարական դրույթները և դրանց իրագործման հարցում Բարձրագույն դատական խորհրդի դերը: Ծրագրային հիմնադրույթների և գործողությունների շրջանակը վերաբերում է.

  • վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, պրոբացիայի և խնամակալության ինստիտուտների կարողությունների և դիրքի ամրապնդմանը,
  • ՔՀԿ-ների և մեդիայի՝ բարեփոխումների ընթացքը վերահսկելու կարողությունների բարելավմանը,
  • պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ու պատշաճ հաղորդակցության խթանմանը։
  • Բարձրագույն դատական խորհուրդը վերահաստատել է իր պատրաստակամությունը բաց, կառուցողական համագործակցության և ընդգծել, որ ողջունում է դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, հանրության կողմից օբյեկտիվ ընկալմանը նպաստող ցանկացած նախաձեռնություն:




    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: