Հայերեն   English   Русский  

ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ


  
դիտումներ: 217

Հոկտեմբերի 8-ին, ժամը 13:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 65-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Mercedes C220» (վարորդ՝ Բաբկեն Հ., ծնված 1965 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ` Ցոլակ Ք., ծնված 1959 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Լուսինե Ս.-ն (ծնված 1992 թ.), Էլլա Ք.-ն (ծնված 2015 թ.) և Արտյոմ Ք.-ն (ծնված 2018 թ.), ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և տեղափոխվել Թալինի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: