Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Միրզոյան-Զեյնալյան դուետը «կոնտրուդառ» է հասցրել Թորոսյանին. Վերջինս նոր քայլեր է մտածում


  
դիտումներ: 87

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» հակասությունները սրվում են. ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի

եւ Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է՝ դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ Արա Մինասյանի փոխարեն «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը` Նարեկ Զեյնալյանը, սակայն Թորոսյանը նշանակեց իր մարդուն:

Օրերս Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության եւ սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի, եւ ԱԺ մեծամասնությունը հավանություն տվեց:

Իսկ Արսեն Թորոսյանը ցանկանում է, որ կենտրոնը մասնավորեցվի։ Նրա մտերիմ՝ «Մեդլայն կլինիկ» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը հեռանկարային ծրագրեր ունի այս հաստատության հետ կապված: Բայց նախարարը խոստացել է, որ առաջիկայում էլի կփորձի մասնավորեցնել կենտրոնը, իսկ եթե չստացվի, կփոխի պրոֆիլը եւ տնօրենին, կկրճատի բյուջեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: