Հայերեն   English   Русский  

Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա «Լա Սկալա»-ում


  
դիտումներ: 57

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա համաշխարհային օպերային կենտրոններից մեկում՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնում (Teatro alla Scala)՝ ղեկավարելով «Լա Սկալա»-ի կամերային նվագախումբը։

Համերգային ծրագրում ընդգրկված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների՝ Էդվարդ Գրիգի, Մաքս Բրուխի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վախթանգ Կախիձեի ստեղծագործություններից։

Որպես մենակատարներ հանդես կգան ջութակահար Սիմոնիդե Բրոկոնին և դաշնակահար-կոմպոզիտոր Վախթանգ Կախիձեն։

Նշենք, որ դասական երաժշտության լավագույն բեմերից մեկը՝ «Լա Սկալա»-ն, հիմնվել է 1778 թվականին։ Տարբեր ժամանակներում թատրոնի գլխավոր դիրիժորներ են եղել Արտուրո Տոսկանինին, Կլադիո Աբադոն, Ռիկարդո Մուտին և աշխարհահռչակ այլ դիրիժորներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: