Հայերեն   English   Русский  

«Չկա նման բան, չեմ հանդիպել վարչապետի հետ». Դավիթ Տոնոյանը հերքում է իր ազատման մասին լուրը


  
դիտումներ: 72

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրատվամիջոցների հետ զրույցում, անդրադառնալով իր հեռացման լուրին, ասել է, որ նման բան չկա, ու որ ինքը չի հանդիպել վարչապետին:

Ավելի վաղ, Irakanum.am կայքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: