Հայերեն   English   Русский  

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային այցով մեկնել է Բիշքեկ


  
դիտումներ: 62

Հոկտեմբերի 9-10-ը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական 12-րդ նիստին: Միաժամանակ հոկտեմբերի 9-ին Բիշքեկում տեղի է ունենալու ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի աշխատանքային խմբի նիստը:

Հայաստանից բացի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների գծով համակարգող խորհուրդի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: