Հայերեն   English   Русский  

Իրանն անսպասելի զորավարժություն է սկսել թուրք-իրանական սահմանին


  
դիտումներ: 194

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անսպասելիորեն զորավարժություն են սկսել թուրք-սիրիական սահմանին։

Զորավարժությունն իրականացվում է Իրանի Ուրմիա քաղաքին հարակից տարածքում, որը թուրք-իրանական սահմանից գտնվում է 50կմ հեռավորության վրա։


Զորավարժությունն ընթանում է Իրանի բանակի գեներալներից Աբդուլրահիմ Մուսավիի ղեկավարությամբ: Մասնակցում են Իրանի ցամաքային և օդային ուժերի տարբեր ստորաբաժանումներ։

Աղբյուրը հայտնում է, որ թուրքական կողմը նախապես իրազեկված չի եղել այդ զորավարժության անցկացման մասին։

Զորավարժությունը տեղի է ունենում այն պահին, երբ Թուրքիան պատրաստվում է քուրդ զինյալների դեմ ռազմական օպերացիա սկսել Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: