Հայերեն   English   Русский  

Դանիայի խորհրդարանականների անզուսպ ծիծաղը


​Ծիծաղի առիթը զեկույցն էր կառավարության՝ կրկեսային կենդանիները գնելու մասին: Դանիայի իշխանությունները ստիպված էին ուղտ գնել, որպեսզի նա չբաժանվեր մի փղից, որի հետ հասցրել էր ընկերանալ:


  
դիտումներ: 194

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի ելույթը խորհրդարանի նիստի բացման ժամանակ, ինչպես տեղեկացնում է Denmarks Radio-ն, անզուսպ ծիծաղ է հրահրել դահլիճում: Տեսագրությունը հրապարակվել է YouTube-ի TV-Uploads ալիքում:

Ծիծաղի առիթը զեկույցն էր կառավարության՝ կրկեսային կենդանիների գնման մասին: Մինչ այդ Դանիայի իշխանությունները ձեռք էին բերել չորս փիղ, սակայն դրանցից մեկն ընկերացել էր Ալի անունով ուղտի հետ: Որպեսզի կենդանիներին չբաժանեին իրարից, Դանիայի իշխանությունը ստիպված էր եղել գնել նաև ուղտը:

Պատմելով այս պատմությունը՝ վարչապետը չի կարողացել զսպել ծիծաղը, որով և վարակել է խորհրդարանի պատգամավորներին:

Ֆրեդերիկսենը շնորհակալություն է հայտնել ծայրահեղ աջերին այն բանի համար, որ աջակցել են ուղտը գնելու որոշմանը՝ չնայած նրա անվանը:

Որոշ ժամանակ անց պատգամավորները լրջացել են և վերսկսել մյուս հարցերի քննարկումը:

Նյութն ամբողջությամբ կարդալ այստեղ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: