Հայերեն   English   Русский  

System of a Down-ը 2020թ. հունիսին համերգով հանդես կգա Հայաստանում


  
դիտումներ: 174

Հեղինակավոր System of a Down ռոք խումբը 2020թ. հունիսին համերգ կունենա Հայաստանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երևանում ընթացող WCIT-2019-ի շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Եկող տարի հունիսին System of a Down-ով գալիս ենք Երևան: Մենք այժմ համերգային շրջագայություն ենք իրականացնում Եվրոպայում, այդ շրջագայության մեջ Երևանը ավելացրել ենք, եւ աշխատում ենք, որ մի լավ ներկայացում անենք»,- ասաց Թանկյանը՝ հավելելով, որ դեռ չգիտեն, թե որտեղ է լինելու համերգը:

«Հետախուզում ենք»,-ասաց նա: Երաժիշտը չնշեց՝ համերգը փակ է լինելու, թե բացօթյա:

Հիշեցնենք, որ System of a down ռոք խումբը Հանրապետության Հրապարակում անվճար համերգով հանդես է եկել 2015թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: