Հայերեն   English   Русский  

Առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը». Միքայել Մինասյան


  
դիտումներ: 241

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնել է նոր հիմնադրամ ստեղծելու մասին: Մինասյանն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Ուրախ եմ, որ «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» արդեն սկսել է բնականոն գործել. կան առաջին հաղթողները, իրականացվում են առաջին ծրագրերը: Նպատակները շատ են, և հուսով ենք, որ հիմնադրամի աջակցությամբ շատերին կհաջողվի իրական հաջողության հասնել: Ավելացնեմ, որ առաջիկայում ավելի շատ ուշադրություն եմ դարձնելու մեր արվեստն աշխարհին ներկայացնելու համար առավել լայն հնարավորությունների ստեղծմանը: Տեղեկացնեմ նաև մեկ այլ նախաձեռնության մասին. արդեն ավարտում ենք աշխատանքները և առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը», որը կօգնի մեր երկրում ազատ մտածողության, ազատ քաղաքացու, ազատ խոսքի և մեր արժեքային համակարգի հետագա ամրապնդմանն ու համահունչ զարգացմանը: Մշակույթի, նորարարության, հասարակական և հոգևոր առաջընթացի ցանկացած անհատական թռիչք սատարում պետք է ունենա, և մենք կփորձենք մեր ներդրումն ունենալ այդ գործին»,- գրել է Միքայել Մինասյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: