Հայերեն   English   Русский  

Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել, պայքարելու եմ՝ մինչև այս աբսուրդին վերջ տրվի. Արա Վարդանյան


  
դիտումներ: 299

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ իրեն ազատությունից զրկելու որոշում է կայացվել: Նա, միաժամանակ, նշել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

«Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել: Առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չեմ ընդունում և պայքարելու եմ մինչև այս աբսուրդին վերջ տրվի։ Սա պարզունակ քայլ է՝ ինձ լռեցնելու համար: Ես երբեք մեկ լումայի վնաս չեմ տվել պետությանը: Արել եմ ճիշտ հակառակը՝ ձգտելով օգտակար լինել մեր հայրենիքի շենացմանը։ Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կգա»,- մասնավորապես գրել է Արա Վարդանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: