Հայերեն   English   Русский  

Արցախը սրբություն է, իսկ սրբությունը պետք է պահպանել


Դավիթ Բաբայան,ֆբ գրառում


  
դիտումներ: 327

Որեւէ մեկը՝ ինչ ճանապարհ էլ որ անցած լինի, ինչ պաշտոն էլ զբաղեցրած լինի, ով ուզում է լինի, իրավունք չունի

Հայաստանում, Սփյուռքում, առավել եւս Արցախում հայտարարություններ անել, որոնք կխարխլեն մեր միասնականությունը:

Արցախը սրբություն է, իսկ սրբությունը պետք է պահպանել, եւ դրա համար կրկնակի զգույշ պետք է լինել ցանկացած հայտարարություն անելիս:

Դա չի նշանակում՝ Արցախը պետք է հլու հնազանդ դառնա որեւէ ուժի ձեռքին, բայց Արցախը պետք է իր դիրքը պահպանի:

Ցանկացած այլ զարգացում հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Մենք կողմնակից ենք կառուցողական քննադատության, դա շատ կարեւոր է, դեղը քաղցր չի լինում, բայց մենք դեմ ենք անհիմն վիրավորանքներին, սպառնալիքներին, հայհոյանքներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: