Հայերեն   English   Русский  

​Թուրքական զորքերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայում


  
դիտումներ: 71

Թուրքական զորքերը «Խաղաղության ակունքը» գործողության վերգետնյա փուլից հետո շարունակում են առաջ շարժվել Սիրիայում՝ Եփրատ գետից արևելք:

Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:

«Մեր հերոսական զինվորները, որոնք մասնակցում են «Խաղաղության ակունքը» գործողությանը, շարունակում են առաջ գնալ Եփրատ գետից արևելք»,- ասվում է գերատեսչության թվիթերում:

Երեկ Անկարան հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության մեկնարկի մասին, որը սկսվեց ռազմաօդային ուժերի ավիահարվածներով քրդական խմբավորումների դիրքերի վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: