Հայերեն   English   Русский  

​Էկվադորում 450 մարդ է տուժել ոստիկանության հետ բախումներից


  
դիտումներ: 68

Էկվադորում հակակառավարական ցույցերի ժամանակ ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով մոտ 450 մարդ դիմել է բժշկական օգնության:

Ինչպես հաղորդում է REGNUM գործակալությունը, այդ մասին երեկ հայտնել է Էկվադորի ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոման ֆեյսբուքյան ասուլիսում:

Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակչությունից բժշկական օգնություն է ստացել 360 մարդ, ոստիկաններից տուժել է 86 մարդ: Տուժածներից շատերը թունավորվել են արցունքաբեր գազից:

Իսկ բերման ենթարկվածների թիվն այս օրերին հասել է 471-ի, սակայն նրանց մի մասը, նախարարի հավաստմամբ, ազատ է արձակվել:

Ավելի վաղ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ Էկվադորում կառավարական կառույցները զանգվածային ընդվզումների ժամանակ բերման էին ենթարկել 570 մարդու:

Հաղորդվել է նաև, որ երկրի կառավարությունը անկարգությունների պատճառով լքել է մայրաքաղաք Կիտոն և տեղակայվել է Գուայաքիլեում՝ նշանակությամբ Էկվադորի երկրորդ քաղաքում: Երկրում ռազմական դրություն է գործում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: